Այսօր՝ ապրիլի 30-ին, կկայանա Fonbet Russian Cup Regions Path-ի 1/2 եզրափակչի երկրորդ փուլը, որում կհանդիպեն Մոսկվայի «Լոկոմոտիվը» և «Ռոստովը»։ Խաղը կկայանա երկաթուղայինների տնային մարզադաշտում՝ RZD Arena-ում։ Մրցավարի մեկնարկային սուլիչը կհնչի Երևանի ժամանակով ժամը 19:00-ին։
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը «Լոկոմոտիվի» մեկնարկային կազմում դուրս կգա խաղադաշտ, իսկ Էդգար Սևիկյանը խաղը կսկսի պահեստայինների նստարանից։
«Լոկոմոտիվ»․ Միտրյուշկին, Թիկնիզյան,Պոգոստնով, Նյամսի, Սիլյանով, Բարինով, Կարպուկաս, Սարվելի, Պինյաև, Ռակով, Սուլեյմանով։
Ռուսաստանի գավաթի գործող գավաթակիրը Սանկտ Պետերբուրգի «Զենիթն» է։ Անցյալ տարվա եզրափակչում թիմը 2:1 հաշվով հաղթել են Կալինինգրադի «Բալտիկային»։