«Ինտերը» «Լիլի» հարձակվող Ջոնաթան Դեյվիդի տրանսֆերի գլխավոր հավակնորդն է։ Կանադացի ֆուտբոլիստը կդառնա ազատ գործակալ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։
TEAMtalk-ի տվյալներով՝ «Ներաձուրիները» 25-ամյա հարձակվողի տրանսֆերի համար պայքարում առաջ են մյուս ակումբներից։
Իտալական գրանդը ֆուտբոլիստին առաջարկել է հինգ տարվա պայմանագիր՝ տարեկան 4.5 միլիոն եվրո աշխատավարձով։
Ջոնաթան Դեյվիդն այս մրցաշրջանում «Լիլի» կազմում անցկացրած 46 հանդիպմանը խփել է 25 գոլ և կատարել 11 գոլային փոխանցում։