«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է Իսպանիայի գավաթը նվաճելու մասին։ Իսպանիայի թագավորական գավաթի 2024/25 մրցաշրջանի եզրափակիչում «Բարսելոնան» Սևիլիայի «Լա Կարտուխա» մարզադաշտում 3-2 հաշվով պարտության մատնեց «Ռեալ Մադրիդին»։
«Ես մեծ ուրախություն եմ զգում մեր թիմի համար և հպարտ եմ նրանով, թե որքան արժանապատիվ և անձնուրաց դրսևորեցին իրենց մեր ֆուտբոլիստները խաղադաշտում։
Նրանց մարտական ոգին և հանդիպումը շրջելու ունակությունը իսկապես տպավորիչ էր։ Ես այս թիմում տեսնում եմ իսկական չեմպիոնների։
«Ռեալ Մադրիդի» դեմ Էլ Կլասիկո նման վեհաշուք դերբիում հաղթանակը հատուկ կարգավիճակ է, հաջողության մարմնացում։ Ես ուրախ եմ տեսնել մեր ֆուտբոլիստների և հավատարիմ երկրպագուների ուրախությունը, ովքեր եկել էին աջակցելու թիմին և արժանիորեն կիսելու այս հաղթանակը», — Ֆլիկի խոսքերն է մեջբերում AS-ը։