«Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական պաշտպան Մատեյս դե Լիխտը հետաքրքրել է Միլանի «Ինտերին»:
Նիդեռլանդացին «Յունայթեդին» է միացել անցած ամառ «Բավարիայից», սակայն, ըստ լուրերի, առաջիկա ամռանը նա կարող է կրկին փոխել ակումբը:
Ինչպես հայտնում է Tuttosport-ը, «Ինտերը» հետաքրքրված է 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով:
Ներաձուրիները դիտարկում են կենտրոնական պաշտպանի տրանսֆերը հետագայում գնելու տարբերակով վարձակալելու հնարավորությունը:
Հիշեցնենք, որ 2019-ից 2022 թվականներին Մատիս դե Լիխտը հանդես է եկել մեկ այլ իտալական ակումբի՝ «Յուվենտուսի» կազմում։