Թեթև քաշային կարգում UFC-ի նախկին չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը ընտրություն է կատարել թեթև քաշային կարգի դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանի և կիսաթեթև քաշային կարգի գործող չեմպիոն Իլիա Թոփուրիայի միջև՝ նշելով, թե նրանցից ով է ավելի վտանգավոր մրցակից Իսլամ Մախաչևի համար։
«Ո՞վ է ավելի վտանգավոր Իսլամի համար։ Կարծում եմ՝ Ծառուկյանն այնքան էլ վտանգավոր չէ, բայց նա ավելի մրցունակ է։ Արմանը ավելի լուրջ մարտիկ է, քան Թոփուրիան։ Թոփուրիան 66 կգ քաշային կարգում լավ մարտիկ է, բայց մենք նրան 70-ում չենք տեսել»,– ասել է Խաբիբը Hustle Show YouTube ալիքում՝ Ադամ Զուբայրաևի հետ հարցազրույցում։
Ծառուկյանը պետք է մենամարտեր Մախաչևի հետ հունվարին, սակայն վնասվածքի պատճառով դուրս մնաց տիտղոսային պայքարից։ Թոփուրիան փետրվար ամսին ազատեց իր տիտղոսը և բարձրացավ թեթև քաշային կարգ։