Միլանի «Ինտերի» Չեմպիոնների լիգայի խաղարկության քառորդ եզրափակիչի «Բավարիայի» դեմ կայանալիք առաջին հանդիպմանը ընդառաջ տեսանյութ է հրապարակվել Մյունխենի «Ալիանս Արենա» մարզադաշտից։
Տեսանյութում «Ներաձուրիների» խաղացողները շրջում են Գերմանիայի ընթացիկ մրցաշրջանի առաջատարի մարզադաշտում, որին մասնակցում է նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը։
«Բավարիա» — «Ինտեր» հանդիպումը կկայանա այսօր՝ ապրիլի 8-ին, Երևանի ժամանակով 23:00-ին։ Թիմերի միջև պատասխան խաղը նախատեսված է ապրիլի 16-ին։