Եվրոպայի դասական շախմատի 21-րդ անհատական առաջնությունը պետք է անցկացվեր մայիսի 15-30-ը՝ Սլովենիայիում։ Այն հետաձգվել է և կկայանա դեկտեմբերի 8-21-ը՝ նույն մրցավայրում։ Այդ մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։
Կորոշվեն ոչ միայն մրցանակակիրները, այլև կվիճարկվեն 2021թ․ աշխարհի գավաթի խաղարկության ուղեգրերը։ Դրանք կտրվեն 1-22-րդ տեղերը գրավող շախմատիստներին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Շախմատի եվրոպական միությունը մայիսի 16-31-ը կանցկացնի հինգ փուլից բաղկացած առցանց Եվրոպայի առաջնություն:
























































