Կորոնավիրուսի համաճարակի պատճառով մարզական միջոցառումները շարունակում են փոփոխություն կրել։ Շախմատի եվրոպական միությունը մայիսի 16-31-ը կանցկացնի հինգ փուլից բաղկացած առցանց Եվրոպայի առաջնություն: Այդ մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։
Առաջին փուլին կմասնակցեն 1000-1400, երկրորդին՝ 1401-1700, երրորդին՝ 1701 -2000, չորրորդին՝ 2001- 2300 և հինգերորդին՝ 2300-ից բարձր անհատական վարկանիշ ունեցողները։
Մայիսի 31-ին 16 ուժեղագույնները նոկաուտ համակարգով կվիճարկեն Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:
























































