Ուկրաինայի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահ Անդրեյ Շևչենկոն չի ընտրվել ՈւԵՖԱ-ի գործկոմի կազմում՝ Բելգրադում կայացած կոնգրեսի քվեարկության արդյունքներով։
Նա հավակնում էր երկամյա մանդատի, սակայն պարտվել է Իսպանիայի և Իսրայելի ներկայացուցիչներին՝ Ռաֆայել Լուզանին և Մոշե Զուարեսին։
Չորս տարվա ժամկետով գործկոմում ընտրվեցին Նորվեգիայի, Նիդեռլանդների, Իտալիայի, Գերմանիայի, Խորվաթիայի, Ֆինլանդիայի, Էստոնիայի և Հայաստանի ներկայացուցիչները, որոնց թվում է նաև Արմեն Մելիքբեկյանը։