Այսուհետ «Նոան» իր տնային բոլոր հանդիպումները կանցկացնի Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում։ Ակումբի մամուլի քարտուղարությունը հայտնում է՝ ակումբը ձևափոխել է խաղադաշտ դուրս բերող թունելը՝ պատերին փակցնելով հիշարժան հանդիպումները լուսանկարները։
«Հաղթանակները միշտ ապրում են այստեղ:
Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում մենք տարել ենք մի շարք պատմական և կարևոր հաղթանակներ ու գրանցել ռեկորդներ։ Հատկապես անմոռանալի է եվրագավաթային ամառը այս մարզադաշտում»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:
View this post on Instagram