Մադրիդի «Ատլետիկոն» լրջորեն հետաքրքրված է Լոնդոնի «Տոտենհեմի» արգենտինացի պաշտպան Քրիստիան Ռոմերոյի ծառայություններով։ Այս մասին հայտնում է լրագրող Սաշա Տավոլիերին։
Աղբյուրի տեղեկություններով՝ մադրիդցիների գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն ցանկանում է ուժեղացնել պաշտպանական գիծը և տրանսֆերային գլխավոր նպատակ է համարում իր հայրենակից Ռոմերոյին։ Ինքը՝ Ռոմերոն, պատրաստ է մեծ ուրախությամբ միանալ «նեղակարմիրներին»։
Նշվում է, որ լոնդոնյան ակումբը ևս դեմ չէ 26-ամյա խաղացողի հեռանալուն, եթե նրա դիմաց ստանա առնվազն 80 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում արգենտինացին «խթանների» կազմում մասնակցել է 17 հանդիպման՝ դառնալով 1 գոլի հեղինակ։