Հայտնի ֆուտբոլային մեկնաբան Կոնստանտին Գենիչն արձագանքել է «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի գոլին և գոլային փոխանցումին, որը նա հեղինակել է «Ֆակելի» դեմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի խաղում՝ փոխարինման մտնելուց վեց րոպեի ընթացքում։
«Ցլերը» այս խաղում հաղթել են 5։0 հաշվով։
«Գեղեցիկ վերադարձավ: Գոլ+ասիստ! Լավ է, Էդո»,- գրել է Գենիչը Telegram-ի իր ալիքում:
Ֆուտբոլիստը խաղադաշտ է դուրս եկել հանդիպման 63-րդ րոպեին։
Սպերցյանը մարտի սկզբից խաղադաշտ դուրս չէր եկել, երբ վնասվածք էր ստացել Ռուսաստանի առաջնության 19-րդ տուրի՝ «Կռիլյա Սովետովի» դեմ խաղում (1:1):