Ռոնալդուն պատմություն կերտեց՝ 22 տարի անընդմեջ գոլ խփելով Պորտուգալիայի հավաքականում։
Նա դարձավ առաջին ֆուտբոլիստը, ով 22 տարի շարունակ գոլ է խփել ազգային հավաքականի կազմում: Ազգերի լիգայի քառորդ եզրափակչում նրա գոլը օգնեց Պորտուգալիային 5:2 հաշվով հաղթել Դանիային և դուրս գալ կիսաեզրափակիչ, որտեղ հունիսի 4-ին կամ 5-ին կհանդիպի Գերմանիային:
2003-ից հավաքականում հանդես եկող Ռոնալդուն անցկացրել է 217 խաղ (ռեկորդ) և խփել 136 գոլ: Նա նվաճել է Եվրո-2016-ը և Ազգերի լիգան 2018/19-ին: