Հայաստանի ազգային հավաքականը պատրաստվում է ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության B դիվիզիոնի ուղեգրի համար անցումային փլեյ-օֆֆի Վրաստանի ընտրանու դեմ պատասխան հանդիպմանը։
Այսօր՝ մարտի 22-ին, մեր ընտրանին Թբիլիսիի «Դինամո Արենայում» թիմի գլխավոր մարզիչ Ջոն վան՛տ Սխիպի գլխավորությամբ անցկացրեց վերջին նախախաղային մարզումը։
Հիշեցնենք, որ Վրաստան – Հայաստան պատասխան հանդիպումը կկայանա վաղը՝ մարտի 23-ին, Երևանի ժամանակով 18:00-ին։ Հավաքականների միջև կայացած առաջին խաղում Վրաստանի ընտրանին երեք անպատասխան գնդակ էր ուղարկել Հայաստանի հավաքականի դարպասը։