Դանիայի հավաքականի մարզիր Բրայան Ռիմերը գնահատել է Պորտուգալիայի նկատմամբ տարած հաղթանակը (1-0) Ազգերի լիգայի 1/4 եզրափակչի առաջին հանդիպմանը.
«Նախ ուզում եմ ասել, որ այսօր «Պարկենում» կրկին անհավանական մթնոլորտ էր: Որովհետև նման մարզադաշտի և նման երկրպագուների աջակցությունը մեծ նվեր է: Սա մեզ շատ է օգնում:
Մենք ուզում էինք ցույց տալ խիզախություն և եռանդ, և կարծում եմ, որ ֆուտբոլիստները խաղադաշտ դուրս եկան հենց այդ տրամադրությամբ: Նրանք հիանալի կատարեցին մեր ծրագիրը։
Ես կցանկանայի, որ ևս մեկ գոլ խփեինք»,- մեջբերում է Դանիայի հավաքականի մարզիչին ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։