ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը հոլովակ է հրապարակել ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության անցումային փլեյ-օֆֆի Հայաստան – Վրաստան առաջին հանդիպմանը ընդառաջ։
««Հանրապետական» մարզադաշտն այսօր ձեր ձեռքերով կներկվի եռագույնով։ Միասին աջակցենք տղաներին», – գրված է հոլովակին կից։
Հիշեցնենք, որ այսօր՝ մարտի 20-ին, ժամը 21:00-ին, Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կմրցի Վրաստանի ընտրանու հետ։
Հավաքականների միջև պատասխան խաղը կկայանա երեք օրից՝ մարտի 23-ին։