18 տարեկանում գլխի վնասվածքի հետևանքով մահացել է չինացի ֆուտբոլիստ Գո Ցզյասուանը։
«Բեյցզին Գոանի» երիտասարդական թիմի պաշտպանը փետրվարի 6-ին Իսպանիայում կայացած ընկերական խաղի ժամանակ գլխի լուրջ վնասվածք է ստացել։ Արդյունքում խաղացողը կոմայի մեջ է ընկել, և բժիշկները նրա մոտ ուղեղի մահ են արձանագրել։
Գո Ցզյասուանը, որը մարտի 20-ին կդառնար 19 տարեկան, մահացել է նախորդ օրը։
Մյունխենի «Բավարիան» իր պաշտոնական կայքում ցավակցություն է հայտնել ողբերգության կապակցությամ. ֆուտբոլիստը 2023 թվականին եղել է գերմանական ակումբի միջազգային նախագծի մասնակից: