Բոլիվիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն «Աուրորա» ակումբին տուգանել է 33 միավորով՝ ֆուտբոլիստներից մեկի անձնագրային տվյալները կեղծելու համար։
Ինչպես հաղորդում է TyC Sports-ը, պարզվել է, որ Դիեգո Էռնան Մոնտանյո Մոյսանը պրոֆեսիոնալ դիվիզիոնի մրցաշարերում հանդես է եկել Գաբրիել Մոնտանյո անվամբ:
Փորձաքննության ընթացքում պարզվել է նաև, որ նա սխալ է նշել իր տարիքը․ իրականում նա 25 տարեկան է, և ոչ թե 20: Խաղացողը որակազերծվել է 2 տարով, իսկ «Աուրորայի» նախագահ Խայմե Կոռնեխոն՝ 3 տարով:
Կոմիտեի որոշումը չի ազդի անցած մրցաշրջանի արդյունքների վրա, սակայն նոր մրցաշրջանում ակումբը կսկսի 33 միավորի պակասով: «Աուրորան» հայտարարել է, որ մտադիր է բողոքարկել որոշումը։