Մարոկկոյի հավաքականին մոտ ապագայում շատ զգալի ուժեղացում է սպասվում։ Բելգիական ֆուտբոլի և «Բրյուգեի» գլխավոր տաղանդներից մեկը՝ Շեմսդին Տալբին, պաշտոնապես որոշել է միջազգային մակարդակով ներկայացնել Մարոկկոյի հավաքականը։
Տալբին ծնվել է բելգիական Սամբերվիլ քաղաքում և երիտասարդական մակարդակով հանդես է եկել Բելգիայի հավաքականում:
Սակայն մեծահասակների մակարդակով ֆուտբոլիստը որոշել է ներկայացնել իր պատմական հայրենիքը։
Այս մրցաշրջանում վինգերը բոլոր մրցաշարերում անցկացրած 35 հանդիպմանը դարձել է 7 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։