Աշխարհի գործող չեմպիոն և Կոպա Ամերիկայի գործող գավաթակիր` Արգենտինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին հրապարակել է 33 խաղացողից բաղկացած հայտացուցակը՝ ԱԱ-2026-ի ընտրական փուլի առաջիկա երկու հանդիպումների համար։
Դարպասապահներ. Էմիլիանո Մարտինես («Աստոն Վիլա»), Խերոնիմո Ռուլի («Մարսել»), Վալտեր Բենիտես (ՊՍՎ)։
Պաշտպաններ. Նաուել Մոլինա («Ատլետիկո Մադրիդ»), Գոնսալո Մոնտիել («Ռիվեր Փլեյթ»), Քրիստիան Ռոմերո («Տոտենհեմ»), Խերման Պեսելյա («Ռիվեր Փլեյթ»), Լեոնարդո Բալերդի («Մարսել»), Խուան Ֆոյտ («Վիլյառեալ»), Նիկոլաս Օտամենդի («Բենֆիկա»), Ֆակունդո Մեդինա («Լանս»), Նիկոլաս Տալյաֆիկո («Լիոն»), Ֆրանսիսկո Օրտեգա («Օլիմպիակոս»)։
Կիսապաշտպաններ. Լեանդրո Պարեդես («Ռոմա»), Էնցո Ֆերնանդես («Չելսի»), Ռոդրիգո Դե Պոլ («Ատլետիկո Մադրիդ»), Էկզեկիել Պալասիոս («Բայեր»), Ալեքսիս Մաք Ալիսթեր («Լիվերպուլ»), Ջովանի Լո Սելսո («Բետիս»), Մաքսիմո Պեռոնե («Կոմո»), Ջուլիանո Սիմեոնե («Ատլետիկո Մադրիդ»), Բենխամին Դոմինգես («Բոլոնիա»), Տիագո Ալմադա («Լիոն»)։
Հարձակվողներ. Ալեխանդրո Գարնաչո («Մանչեսթեր Յունայթեդ»), Նիկո Գոնսալես («Յուվենտուս»), Լիոնել Մեսսի («Ինտեր Մայամի»), Նիկո Պաս («Կոմո»), Կլաուդիո Էչևերի («Մանչեսթեր Սիթի»), Պաուլո Դիբալա («Ռոմա»), Խուլիան Ալվարես («Ատլետիկո Մադրիդ»), Լաուտարո Մարտինես («Ինտեր»), Սանտիագո Կաստրո («Բոլոնիա»), Անխել Կոռեա («Ատլետիկո Մադրիդ»)։
Նշենք, որ «ալբիսելեստեն» ԱԱ-2026-ի ընտրական փուլում Լիոնել Սկալոնիի թիմը կհանդիպի Ուրուգվայի և Բրազիլիայի հավաքականների հետ: Հանդիպումները կկայանան համապատասխանաբար մարտի 22-ին և 26-ին։