Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի գործակալ Ալեքսանդր Կլյուևը Match TV-ին պատմել է ակումբի հետ իր հաճախորդի պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցությունների ընթացքի մասին։
«Մենք առաջընթաց ենք գրանցում այս հարցում, երկխոսության մեջ ենք «Լոկոմոտիվի» ներկայացուցիչների հետ»,- ասել է Կլյուևը «Матч ТВ»-ին։
25-ամյա հայ ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը «երկաթուղայինների» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառը։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ Թիկնիզյանը «Սևիլյայի» ձմռային տրանսֆերային նպատակների ցանկում է եղել։ Ընթացիկ մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 23 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։