Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, հայազգի մարզիչ Միշել Տեր-Զաքարյանը նշանակվել է ֆրանսիական «Կան» ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Կանի» բաժնետոմսերը ձեռք էր բերել «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն: Ֆրանսիական France 3 Normandie պարբերականը հայտնում է, որ Մբապեն, որը անցած ամառ ակումբը ձեռքբերելուց հետո շատ քիչ է եղել Կանում, ՉԼ-ի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ երեկվա խաղից հետո անձնական ինքնաթիռով վայրէջք է կատարել Կանի օդանավակայում:
Աղբյուրի տեղեկություններով՝ Մբապեն մի քանի ժամով է եղել Կանում, զրուցել ակումբի ֆուտբոլիստների և անձնակազմի հետ: «Կանը» Լիգա-2-ի 23-րդ տուրից հետո 15 միավորով վերջին տեղում է։