«Ուրալի» նախկին կիսապաշտպան Էրիկ Բիկֆալվին կարիերան կշարունակի ռումինական «Օտելուլում»: Կողմերը համաձայնության են եկել ամսական 10.000 եվրո աշխատավարձի շուրջ: Այս մասին հայտնում է digisport.ro-ն։
37-ամյա ֆուտբոլիստը հունվարին «Ուրալից» հեռանալուց հետո ազատ գործակալի կարգավիճակում էր: Նրա անունը կապվում էր Երևանի «Փյունիկի» հետ:
Բիկֆալվին եկատերինբուրգյան ակումբում հանդես է եկել 2017 թվականից։ Նա ռուսական թիմի կազմում անցկացրել է 227 հանդիպում, խփել 61 գոլ և կատարել 22 գոլային փոխանցում։