Մոսկվայի «Լոկոմոտիվի» հարձակվող Վադիմ Ռակովը վստահ է, որ թիմի և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը հնարավոր տրանսֆերի դեպքում հաջող հանդես կգա եվրոպական թոփ-5 առաջնություններում։
«Թիկին մեծ պրոֆեսիոնալ է, իմ համար նա համար մեկն է այն բանում, թե ինչպես կարելի է պատասխանատվություն կրել սեփական առողջությանը և մարզումների համար: Նա յուրաքանչյուր մարզման ժամանակ կենտրոնացած է, մարզումից առաջ կամ հետո միշտ լրացուցիչ աշխատանք է կատարում, գնում է մարզասրահ: Նրա տակտիկական որակները նույնպես շատ զարգացած են: Եթե Նաիրը տեղափոխվի թոփ-5 առաջնություններից մեկը, նա անպայման կխաղա: Նա ակտիվ և խելացի ֆուտբոլիստ է»,- Ռակովի խոսքերն է մեջբերում «Советский спорт»-ը։
Transfermarkt-ը 25-մայա խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 6 միլիոն եվրո։ Ընթացիկ մրցաշրջանում Թիկնիզյանը «երկաթուղայինների» կազմում անցկացրել է 23 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։