«Նոան» այսօր առաջին մարզումն է անցկացրել Հայաստան վերադառնալուց հետո: Ռուի Մոտայի թիմը սկսում է գավաթային խաղի նախապատրաստական շրջանը: Այս մասին տեղեկանում ենք ակումբի մամուլի քարտուղարությունից:
«Նոան» 5 օրից Հայաստանի գավաթի 1/8 եզրափակչում կմրցի «Ալաշկերտի» հետ։
Հանդիպումը կկայանա փետրվարի 19-ին և կմեկնարկի ժամը 16:00-ին «Ջունոր Սպորտ» մարզադաշտում: