«Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն խոսել է կատալոնական ակումբի ամառային տրանսֆերային ծրագրերի մասին։
«Ստեղծված իրավիճակում մեզ պետք չէ 4-5 նոր խաղացողի հետ պայմանագիր կնքել։ Այս պահին մենք գոհ ենք թիմից, քանի որ ավելի քիչ մտահոգություններ ունենք խաղացողների հետ կապված, քան նախկինում: Երիտասարդ խաղացողները սկսում են ընտլանալ թիմում իրենց նոր դերերին»,- Դեկուի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» առաջիկա ամռանը կկենտրոնանա հարձակվող գնելու վրա: Առաջնահերթ թեկնածուների թվում են Լիսաբոնի «Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Գյոկերեշը և «Նյուքասլի» հարձակվող Ալեքսանդր Իսակը: