Արաբական Միացյալ Էմիրություններում հավաք անցկացնող Երևանի «Փյունիկն» այսօր ընկերական հանդիպում անցկացրեց։
«Փյունիկի» մրցակիցն «Էլիտ Ֆալկոնս» ակումբն էր, որը հանդես է գալիս Արաբական Միացյալ Էմիրությունների երկրորդ դիվիզիոնում։
Հանդիպումն ավարտվեց երևանյան թիմի հաղթանակով՝ 3-1 հաշվով։
Գոլերով աչքի ընկան Սանի Բուհարին, Դավիդ Դավիդյանը և իր առաջին գոլը «Փյունիկի» կազմում խփեց Թեմուր Ջիկիան: