«Ուրարտուն» շարունակում է ուսումնամարզական հավաքը Արաբական Միացյալ Էմիրություններում։
Այսօր ակումբը երկրորդ ընկերական հանդիպումն անցկացրեց։
Երևանյան թիմը 2-1 հաշվով հաղթեց Ուզբեկստանը ներկայացնող «Նավբահորին»։
«Ուրարտուի» կազմում աչքի ընկան Արթուր Մելիքյանը և թիմի կազմում փորձաշրջան անցկացնող ֆուտբոլիստը։