Հունաստանի հավաքականի հարձակվող Անաստասիոս Դոուվիկասը «Սելտայից» տեղափոխվեց «Կոմո»։
Իտալական ակումբն իսպանական «Սելտային» տրանսֆերի դիմաց վճարել է 13 մլն եվրո։
25-ամյա հարձակվողը Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում դարձել է 3 գոլի ու գոլային փոխանցման հեղինակ։
Հունաստանի հավաքականի կազմում նա 18 հանդիպում է անցկացրել և դարձել մեկ գոլի հեղինակ։