Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան չի մեկնաբանում տեղեկությունները, թե ռուսաստանցի մարզիչ Սերգեյ Յուրանը կարող է գլխավորել երկրի ազգային հավաքականը, հայտնել է «Матч ТВ»-ին ՀՖՖ մամուլի քարտուղար Հայկ Կարապետյանը։
«РБ Спорт»-ի տեղեկություններով՝ ՀՖՖ-ն դիտարկում է 55-ամյա Յուրանի թեկնածությունը։ Ինքը՝ մարզիչը, նշել է, որ հետաքրքրված է Հայաստանի հավաքականը գլխավորելու հնարավորությամբ, սակայն այս հարցով իր հետ կապ չեն հաստատել։
— Մենք չենք մեկնաբանում այս տեղեկությունը, — ասել է Կարապետյանը «Матч ТВ»-ին։
Ուրբաթ օրը ՀՖՖ-ն հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ ներկայումս բանակցություններ է վարում ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի թեկնածուների հետ։
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը թափուր է 2024 թվականի հոկտեմբերին Ալեքսանդր Պետրակովի հրաժարականից հետո։