Արաբական ակումբները որոշել է ներդրումներ կատարել ոչ միայն փորձառու ֆուտբոլիստների վրա, այլև մտածել գալիք սերնդի մասին։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի հաղորդմամբ՝ «Բարսելոնայի» 20-ամյա ֆուտբոլիստ Ունայ Էրնանդեսը տեղափոխվում է Սաուդյան Արաբիա։ «Ալ-Իթիհադը» բանավոր համաձայնության է եկել կատալոնական ակումբի հետ։ Նրանք տրանսֆերի համար կվճարեն 4,5 միլիոն եվրո գումարած 500 հազար եվրո բոնուս։ Գործարքը ներառում է նաև հետգնման իրավունք:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «կապտանռնագույնների» 18-ամյա կիսապաշտպան Պաու Պրիմը տեղափոխվում է կատարական «Ալ-Սադ»։