Մադրիդի «Ռեալի» 32-ամյա ավստրիացի պաշտպան Դավիդ Ալաբան կիսվել է 2023 թվականի դեկտեմբերից ի վեր առաջին անգամ խաղադաշտ վերադառնալուց հետո ունեցած հույզերով։ Ֆուտբոլիստը մասնակցել է Իսպանիայի Լա Լիգայի 20-րդ տուրի՝ «Լաս Պալմասի» հետ հանդիպմանը (4:1):
«Շատ, շատ ուրախ եմ, որ վերադառնում եմ թիմ, այս խաղադաշտ, այս երկրպագուների առջև ձեր: Շատ ուրախ եմ և շնորհակալ եմ ձեր աջակցության համար»,- Ալաբայի խոսքերն է մեջբերում Madrid Universal-ը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Հիշեցնենք, որ պաշտպանը խաչաձև կապանների վնասվածք էր ստացել 2023 թվականի դեկտեմբերի 18-ին։ Նա վերադարձել է ընդհանուր խումբ ավելի քան մեկ տարի անց՝ 2024 թվականի դեկտեմբերի 30-ին։ Մինչ Մադրիդի «Ռեալին» միանալը ավստրիացի պաշտպանը հանդես է եկել Մյունխենի «Բավարիայում»:




























































