UFC-ի ղեկավարությունը Արման Ծառուկյանին որևէ երաշխիք չի տվել վերականգնվելուց անմիջապես հետո տիտղոսային մենամարտ անցկացնելու վերաբերյալ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են մարզիկի թիմից:
«Որևէ կոնկրետ պայմանավորվածություն այն մասին, որ Արմանն անմիջապես կանցկացնի տիտղոսային մենամարտ վերականգնելուց հետո, չկա»,- ասել են թիմի ներկայացուցիչները։
Ավելի վաղ UFC-ի նախագահ Դեյնա Ուայթը հայտարարել էր, որ Իսլամ Մախաչևի և Արման Ծառուկյանի միջև մենամարտը չեղարկվել է՝ վերջինիս վնասվածքի պատճառով։ Տիտղոսային մենամարտում նրա փոխարեն հանդես կգա բրազիլացի Ռեյնատո Մոյկանոն։ Մենամարտը կանցկացվի հունվարի 19-ի գիշերը Կալիֆոռնիայի Ինգլվուդ քաղաքում (ԱՄՆ):
Ծառուկյանը 28 տարեկան է, նրա հաշվին 22 հաղթանակ և 3 պարտություն կա։ UFC-ում նա անցկացրել է 11 մենամարտ, որոնցից 9-ը հաղթել է։