Երևանի «Արարատը» կմասնակցի Արսեն Չիլինգարյանի անվան հուշամրցաշարին, որը կայանալու է հունվարի 27-ից փետրվարի 10-ը Երևանի «Ջունիոր սպորտ» մարզազադաշտում: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղրություն:
«Արարատն» ընդգրկված է Ա խմբում, որտեղ մրցակիցներն են «Ալաշկերտը», «Լեռնային Արցախն» ու «Անդրանիկը»:
Ա խումբ
«Արարատ»
«Ալաշկերտ»
«Լեռնային Արցախ»
«Անդրանիկ»
Բ խումբ
«Գանձասար»
«Նիկարմ»
«Միկա»
«Արարատ-Արմենիա-2»
Ա խմբի խաղացանկը․
27․01 11։00 «Ալաշկերտ» — «Լեռնային Արցախ»
27.01 13:00 «Արարատ» — «Անդրանիկ»
30.01 11:00 «Արարատ» — «Ալաշկերտ»
30․01 13։00 «Անդրանիկ» — «Լեռնային Արցախ»
03.02 11:00 «Արարատ» — «Լեռնային Արցախ»
03․02 13։00 «Անդրանիկ» — «Ալաշկերտ»
07.02 Կիսաեզրափակիչ
10.02 Եզրափակիչ/3-րդ տեղի խաղ
Արսեն Չիլինգարյանը 80-ական թվականներին հանդես է եկել «Արարատի» կազմում, իսկ ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո անցել է մարզչական գործունեության՝ աշխատելով հայկական տարբեր ակումբներում, պատանեկան հավաքականներում: Նա ծանր հիվանդությունից հետո մահացել է 2013 թվականին՝ Ֆրանսիայում:
























































