Մոսկվայի «Լոկոմոտիվն» իր պաշտոնական կայքում հրապարակել է ձմեռային հավաքի հայտացուցակը, որը կանցկացվի ԱՄԷ-ում։ Առաջին ուսումնամարզական հավաքը տեղի կունենա հունվարի 13-ից 24-ը Աբու Դաբիում։
«Լոկոմոտիվի» հայտացուցակում ընդգրկվել է նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպաններ Նաիր Թիկնիզյանը և Էդգար Սևիկյանը:
Հավաքի շրջանաում «Լոկոմոտիվը» երկու ընկերական հանդիպում կանցկացնի Չինաստանի և Հարավային Կորեայի չեմպիոնների հետ՝ հունվարի 20-ին՝ «Շանհայի Պորտ»-ի, իսկ հունվարի 24-ին՝ «Ուլսան Հունդայի» հետ։