Կիսապաշտպան Պավել Գորելովը ԿԱՄԱԶ ՖԱ-ից տեղափոխվել է «Չեռնոմորեց», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Մինչ այդ նա հանդես է եկել «Ռոստով» (2 հանդիպում), «Ռոստով-Մ» (30 հանդիպում, 5 գոլ), «Վան» (36 հանդիպում, 3 գոլ), ԿԱՄԱԶ ՖԱ-ի կազմում (55 հանդիպում, 6 գոլ):
Հայաստանի Մ19 հավաքականի կազմում անցկացրել է 2 հանդիպում, Հայաստանի երիտասարդական հավաքականում՝ մեկ հանդիպում։
Այս մրցաշրջանում Պավել Գորելովը ԿԱՄԱԶ ՖԱ-ի կազմում անցկացրել է 24 հանդիպում, դարձել 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Նա երկրպագուների կողմից ճանաչվել է թիմի լավագույն ֆուտբոլիստ մրցաշրջանի առաջին հատվածում։
Գորելովը նոր ակումբի հետ կնքել է 2,5 տարվա պայմանագիր։ Ըստ Transfermarkt-ի՝ տրանսֆերի արժեքը կազմել է 140 հազար եվրո։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 600 հազար եվրո։
«Չեռնոմորեցն» այս պահին զբաղեցնում է 5-րդ տեղն Առաջին լիգայում և պայքարում է ՌՊԼ-ի ուղեգիր ձեռք բերելու համար։