Հարավային Կորեայի հավաքականի և ՊՍԺ-ի կիսապաշտպան Լի Կան Ինը հնարավոր է տեղափոխվի ԱՊԼ։
Լոնդոնի «Արսենալը» հետաքրքրված է 23-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով, հայտնում է The Athletic-ը։
Անգլիական ակումբը դիտարկում է Լիին վարձակալելու տարբերակը։ Ամբողջական տրանսֆերը ձևակերպելու համար անհրաժեշտ կլինի վճարել 40 միլիոն ֆունտ։
Նա այս մրցաշրջանում ՊՍԺ-ի երրորդ ամենաարդյունավետ ֆուտբոլիստն է 6 գոլով՝ Բարկոլայից ու Դեմբելեից հետո։ Նա դարձել է նաև երկու գոլային փոխանցման հեղինակ։