Անգլիական «Բորնմուտը» հայտարարել է ձախ պաշտպան Խուլիո Սոլերի հետ պայմանագիր կնքելու մասին:
19-ամյա արգենտինացին անգլիական Պրեմիեր լիգայի ակումբ է տեղափոխվել «Լանուսից»։
Ակումբը չի բացահայտել գործարքի պայմանները: Միևնույն ժամանակ, Transfermarkt-ում նշվում է, որ ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարվել է 8 միլիոն եվրո։
Ավելացնենք, որ «Բորնմուտն» այժմ Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 7-րդ տեղը։
Սոլերն արդեն հրավիրվել է Արգենտինայի հավաքական, սակայն դեռ նորամուտը չի նշել ազգային թիմում։ Նա մասնակցել է նաև Փարիզի Օլիմպիական խաղերին, որտեղ անցկացրել է 4 հանդիպում։