Լիգա Պոտիգուարի երկրորդ դիվիզիոնի «Բարաունաս» և «Ամերիկա Նատալ» թիմերի միջև խաղում տեղի ունեցավ զվարճալի, բայց միևնույն ժամանակ ոչ այնքան հաճելի միջադեպ:
«Բարաունասի» հարձակվող Լեո Բայան, փորձելով հասնել գնդակին, ամբողջ ուժով թռավ «Ամերիկայի» պաշտպան Ռաֆայել Ժենսենի վրա: Հարվածելու փոխարեն նա հայտնվեց վերջինիս ուսերին՝ կարծես փորձելով «ճանապարհորդել»՝ որպես կովբոյ ձիու վրա:
Միջադեպի ամենազվարճալի մասը կայացավ այն ժամանակ, երբ Բայան, կարծես, «վայելելով պահը», մի քանի վայրկյան շարունակ մնաց Ժենսենի ուսերին: Սակայն ի վերջո նա վայր ընկավ, իսկ բարկացած Ժենսենը չկարողացավ զսպել իր զայրույթը և կռվի նետվեց: Արդյունքում մրցավարը չներեց ոչ ոքի․ երկու խաղացողներն էլ հեռացվեցին խաղադաշտից։