Լոնդոնի «Արսենալի» նախկին հարձակվող և աշխարհի չեմպիոն Լուկաշ Պոդոլսկին այժմ խաղում է իր հայրենիքում, բայց չնայած «Գուրնիկ Զաբժեի» շատ համեստ ֆինանսական միջոցներին, ֆուտբոլիստը հսկայական եկամուտ ունի … իհարկե՝ ոչ ֆուտբոլից։
Հայտնի է, որ Պոդոլսկին Գերմանիայում ունի շաուրմայի վաճառակետերի ցանց, որը շուտով պետք է տեղափոխվի Լեհաստան։ Սակայն, ըստ Meczyki-ի, 39-ամյա հարձակվողն արդեն 200 միլիոն ֆունտ ստեռլինգ եկամուտ է գրանցել իր բիզնեսով:
Բացի շաուրմայից, Պոդոլսկին գումար է վաստակում նաև պաղպաղակի արտադրությունից։ Իսկ վերջերս նա հիմնել է Baller League մրցաշարը, որտեղ հյուրերի թվում հրավիրված էր Գարի Լինեկերը։
Հիշեցնենք՝ 39-ամյա հարձակվողը Լեհաստանի առաջնությունում «Գունիկի» կազմում անցկացրած 14 խաղում դարձել է 2 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրն ավարտվում է 2025 թվականի ամռանը, և դրանից հետո Պոդոլսկին մտածում է կարիերան ավարտելու մասին։