«Անթալյասպորի» հարձակվող Լուկաշ Պոդոլսկին կխաղա հոկեյի «Քյոլն Հայնե» ակումբում:
Նախկինում Պոդոլսկին նշել էր, որ 100.000 վիրտուալ տոմսերի սպառման դեպքում նա հանդես կգա «Քյոլն Հայնեում»:
«Ուրախ եմ, որ այդքան տոմսեր են վաճառվել: Անհամբերությամբ սպասում եմ իմ առաջին հանդիպմանը «Քյոլն Հայնեի» կազմում»,-ասել է Պոդոլսկին:
Հիշեցնենք, որ հոկեյի Գերմանիայի առաջնությունն անցկացվելու է առանց հանդիսատեսների: