«Քյոլնի» սան Լուկաս Պոդոլսկին դատապարտել է Դրեքսլերի արարքը՝ գրառում կատարելով թվիթերում.
«Եթե դու քո երկրպագուներին անվանում ես «ապուշ», ապա արժանի չես այս ակումբի մարզաշապիկը կրելու»:
Հիշեցնենք, որ Դրեքսլերը թիմի երկրպագուներին անվանել էր «ապուշ», իսկ հետո արագ հեռացել էր՝ ուլտրասի հետ հանդիպումից խուսափելու համար։
Ակումբը խոստացել է տուգանել Դրեքսլերին: Խաղացողն ինքը հետագայում ներողություն է խնդրել։
«Ես մեծացել եմ որպես Քյոլնի երկրպագու, ես ինքս այցելել եմ տրիբունաներ, երբ երիտասարդ էի: Որքան հիշում եմ ՝ երկրպագու եմ եղել: Ես հասկանում եմ, որ իմ խոսքերը վիրավորեցին մեր երկրպագուների մեծ մասին, որ նրանց համար վիրավորական էին: Այնպես որ, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել երկրպագուներին և առաջարկել իմ խորին ներողամտությունը»: