РБ Спорт-ի տեղեկություններով՝ «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է իր կարիերան շարունակել «Յուվենտուսում»։
Իտալական ակումբը ցանկանում է 24-ամյա հայ ֆուտբոլիստին ձեռք բերել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։
Ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև ՊՍԺ-ն, ինչի մասին ավելի վաղ հաղորդել էինք։
Ընթացիկ մրցաշրջանում Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրած 24 խաղում խփել է 6 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում։ Կիսապաշտպանի պայմանագիրը «Կրասնոդարի» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։