Նախկին պրոֆեսիոնալ ֆուտբոլիտ Միխեիլ Կավելաշվիլին ընտրվել է Վրաստանի նախագահ։
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) այսօր՝ դեկտեմբերի 14-ին հայտարարեց, որ նախագահական ընտրություններն ավարտվել են։ Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է Վրաստանի ԿԸՀ խոսնակ Նատիա Իոսելիանին։
Դեկտեմբերի 6-ին Վրաստանի ԿԸՀ-ն Կավելաշվիլուն պաշտոնապես գրանցել էր որպես միակ թեկնածու։
Նշենք, որ Կավելաշվիլին Վրաստանի հավաքականում անցկացրել է 46 հանդիպում և խփել 9 գոլ։