Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության Լիգայի փուլի 6-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոն» տանը 3։1 հաշվով հաղթեց Բրատիսլավայի «Սլովանին»։
Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմի կազմում դուբլ ձևակերպեց Անտուան Գրիզմանը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Խուլիան Ալվարեսը։ Հյուրերի կազմում գոլ խփեց Դավիդ Ստրելեցը՝ անվրեպ իրացնելով նշանակված 11 մետրանոցը։
🎥 ՉԼ․ Բարսեղյանի ահազանգն Ատլետիկոյի դարպասին․ հայ ֆուտբոլիստը վնասվածք է ստացել
«Սլովանի» կազմում մեկնարկային րոպեներից խաղադաշտ դուրս եկավ Հայաստանի ընտրանու հարձակվող Տիգրան Բարսեղյանը, սակայն 35-րդ րոպեին հայ ֆուտբոլիստը փոխարինվեց վնասվածքի պատճառով։
Զուգահեռաբար ընթացող «Լիլ» — «Շտուրմ» խաղում ուժեղ գտնվեցին ֆրանսիական ակումբի ֆուտբոլիստները՝ 3:2: