Հայտնի Opta վիճակագրական պորտալը հրապարակել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մրցաշրջանի առաջին հատվածի լավագույն ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը։ Լավագույն խաղացողները որոշվել են՝ օգտագործելով հեղինակային Opta points — խաղացողի բոլոր դրական և բացասական գործողությունների հանրագումարը: Օրինակ՝ դրական միավորներ են տրվել գոլի համար (10), գոլային փոխանցման համար (6), ընդհարման համար (2), փոխանցման համար (0,2): Բացասական միավորներ են տրվել ինքնագոլերի, քարտերի, խախտումների և այլնի համար:
Ցանկում ընդգրկվել է նաև Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը՝ 385 միավորով:
Վարկանիշային աղյուսակում առաջին տեղն է զբաղեցրել «Սպարտակի» կիսապաշտպան Էզեկիել Բարկոն։ Երկրորդ տեղում նրա թիմակից Մանֆրեդ Ուգալդեն է։ Լավագույն եռյակը եզրափակում է ռոստովցի Մաքսիմ Օսիպենկոն։