ՖԻՖԱ-ն իր պաշտոնական կայքում հրապարակել է 2025 թվականի Աշխարհի ակումբային առաջնության խաղացանկը։
Մրցաշարը կանցկացվի նոր ձևաչափով՝ 2025 թվականի հունիսի 15-ից հուլիսի 13-ը՝ ԱՄՆ-ում։ Առաջին անգամ այդ մրցաշարում կմասնակցեն 32 ակումբ։ Վիճակահանությունն անցկացվել էր դեկտեմբերի 5-ին՝ Մայամիում։
Մրցաշարի բացման խաղում A խմբում «Ալ Ահլին» (Եգիպտոս) կհանդիպի «Ինտեր Մայամիի» (ԱՄՆ) հետ։ Աշխարհի ակումբային առաջնության փլեյ-օֆֆի փուլը կմեկնարկի հունիսի 28-ին։
Խաղացանկը մանրամասն՝ այստեղ