Սոցցանցերում սկանդալային տեսանյութ է հայտնվել «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի մասնակցությամբ։ Ենթադրվում է, որ տեսանյութը նկարահանվել է «Լիվերպուլից» վերջերս կրած պարտությունից հետո (0:2):
Տեսանյութի հեղինակը նկարահանել է, թե ինչպես է Գվարդիոլան քայլում փողոցով՝ անվտանգության ուղեկցությամբ։ Երբ մարզիչը մոտ էր, երկրպագուն ինչ-որ բան ասաց իսպանացուն, որն էլ հավանաբար շարժեց Պեպի ոչ այնքան լավ վիճակում գտնվող նյարդերը։
Դրանից հետո Գվարդիոլան շրջվել է և փորձել հարձակվել երկրպագուի վրա, սակայն անվտանգության աշխատակիցները սկսել են զսպել մարզչին և հանգստացնել նրան։