Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է կարիերան շարունակել ՊՍԺ-ում։
Ինչպես հայտնի է դարձել РБ Спорт-ին, ֆրանսիական գրանդը հետաքրքրություն է ցուցաբերում 24-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ։
Հաղորդվում է, որ ՊՍԺ-ն պատրաստ է հայ կիսապաշտպանի համար վճարել 20 մլն եվրո։ Միաժամանակ, աղբյուրը նշում է, որ կրասնոդարյան ակումբի սեփականատեր Սերգեյ Գալիցկին չի ցանկանում բաժանվել թիմի ավագից մինչև մրցաշրջանի ավարտը։
Հիշեցնենք, որ անցած ամառ ՊՍԺ-ն «Կրասնոդարին» վճարել էր նույն 20 միլիոն եվրոն 25-ամյա Մատվեյ Սաֆոնովի համար։
Ընթացիկ մրցաշրջանում Սպերցյանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 24 հանդիպում, դարձել 6 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։