Անգլիացի լեգենդար ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմի որդին՝ Ռոմեոն, ի տարբերություն հոր՝ «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագու, Լոնդոնի «Արսենալի» երկրպագու է։
Որդին իրենց սիրելի թիմերի դեմ առ դեմ հանդիպումից առաջ իր սոցցանցում գրառում էր արել։
Ռոմեոն գրել է, որ Բեքհեմների տանը մեծ խաղ է լինելու և նշել է հորը։ Բայց Դեյվիդը պատասխանել է՝ կատակով գրելով, որ սա մեծ խաղ է միայն «Արսենալի» համար, իսկ «Մանչեսթեր Յունայթեդի» համար՝ հերթական հանդիպումն է։
Բայց ի վերջո այս «դիմակությունում» հաղթեց կրտսեր Բեքհեմը, քանի որ «Արսենալը» հաղթեց «Յունայթեդին» 2-0 հաշվով։